Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անեսթեզիոլոգիա

Անզգայացման վտանգները. armeniamedicalcenter.am

Անզգայացման վտանգները. armeniamedicalcenter.am

Անզգայացումը կենտրոնական նյարդային համակարգի արգելակման վիճակ է, որին բժիշկները հասնում են հատուկ դեղորայքի՝ անեսթետիկների շնորհիվ:

Մարդու մարմնի յուրաքնչյուր մմ-ում առկա են ցավային ռեցեպտորներ, որոնք որսում են ցանկացած գրգիռ և այն հասնցնում գլխուղեղ: Գլխուղեղը՝ պարզելով ստացած ազդակի բնույթը, հրահանգ է փոխանցում, և մարդը ցավ է զգում: Անզգայացման դեպքում ժամանակավորապես ընդհատում է այդ շղթան և արգելակում ցավի իմպուլսները:

Անզգայացումը գիտակցության անջատումն է (ընդհանուր անզգայացումը), անեսթեզիան ընդգրկում է ցավազրկման բոլոր միջոցները՝ անեսթետիկների օգնությամբ:

Գրգիռների ընդհատումը կարող է տեղի ունենալ ցանկացած մակարդակում, որից կախված անեսթեզիան դասակարգվում է.

  • Մակերեսային. օգտագործվում են տեղային անեսթետիկներ, որոնք արգելափակում են ցավային ռեցեպտորները: Իմպուլսները ճնշվում են հենց սկզբնական էտապում:
  • Տեղային.  այս դեպքում արգելակվում է իմպուլսներ փոխանցող նյարդը: Անեսթետիկը ներարկվում է վիրահատության շրջանում: Ցավն ընդհատվում է նյարդի սկզբնամասում:
  • Հաղորդչային. ի տարբերություն տեղային անեսթեզիայի, նյարդն արգելափակվում է ոչ թե վիրահատական շրջանում, այլ ցանկացած մակարդակում, որն ավելի հարմար է: Օրինակ, ձեռքի վիրահատության ժամանակ անեսթեզիան կարող է լինել անրակի շրջանում: Այս անզգայացումը բժշկից պահանջում է վարպետություն և ճշգրտություն: Եթե ասեղը կպչի նյարդին, ապա լուրջ բարդության պատճառ կարող է դառնալ, իսկ հաղորդիչից հեռու ներարկումը հնարավոր է ցավազրկում չառաջացնի:
  • Էպիդուրալ. ցավն արգելակվում է նյարդի վերջավորության և նրա՝ ողնուղեղ մուտքի շրջանում: Անեսթետիկը ներմուծվում է էպիդուրալ տարածություն՝ ողնուղեղային խողովակի և ուղեղաթաղանթի միջև:
  • Ընդհանուր. այս դեպքում ճնշվում է գլխուղեղի գործունեությունը: Գրգիռներն անցնելով ամբողջ շղթան՝ հասնում են գլխուղեղ. բայց գլխուղեղը ցավի հրահանգ չի տալիս, այդ պատճառով բուժառուն այն չի զգում:


Ամենաանվտանգը մակերեսային և տեղային անզգայացումներն են, իսկ ամենավտանգավորը համարվում է հաղորդչային անզգայացումը, որն օգտագործվում է միայն վերջույթների վիրահատությունների ժամանակ: Էպիդուրալ անզգայացում կատարվում է միայն մարմնի ստորին հատվածի վիրահատությունների ժամանակ (որովայնի խոռոչ, ոտքեր):

Հատկապես վտանգներով հղի է ընդհանուր անգայացումը:

Վտանգներից մեկը վիրահատության ժամանակ արթնացումն է: Իհարկե, անեսթեզիոլոգը նախապես հաշվարկում է հիվանդին անհրաժեշտ դեղաչափը. հաշվի են առնվում տարիքը, քաշը, անհատական յուրահատկությունները: Իսկ եթե այս էտապում որևէ սխալ է թույլ տրվում, ապա վիճակը շտկվում է սարքերի վերահսկման շնորհիվ: Մոնիտորինգ-մշտադիտարկումը գրանցում է պուլսը, արյան մեջ` թթվածինը, զարկերակային ճնշումը: Եթե հիվանդը ցավ է զգում, այս ցուցանիշներն անմիջապես ազդանշան կտան:

Կարծիք կա, որ անզգայացումն ազդում է կյանքի տևողության վրա: Դա այդպես չէ: Եթե ընդհանուր անզգայացումը նորմալ է ընթացել, ապա օրգանիզմի վրա նրա վնասը նվազագույն է:

Կա վտանգ նարկոզից հետո գիտակցության չգալու: Համաձայն վիճակագրության՝ 250,000 վիրահատություններից մեկը կարող է մահվան ելքով ավարտվել:


Որոշ բուժառուների մոտ անզգայացումից հետո կարող են դիտվել կոգնիտիվ դիսֆունկցիաներ: Դրանում դեր ունի նաև վիրահատական սթրեսը: Հաճախ նման խանգարումներ լինում են ծերերի մոտ, որոնց մոտ առկա են գլխուղեղի անոթների ախտաբանություն:

Անեսթեզիոլոգները հաշվի են առնում բոլոր այս նրբությունները և աշխատում են ճիշտ ընտրել ցավազրկող դեղորայքը, դեղաչափը, որպեսզի խուսափեն հնարավոր բարդություններից:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...

Վիրաբուժություն
Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը. armeniamedicalcenter.am
Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ո՞վ է իրականացնում անզգայացումը:

Անզգայացումն իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը, ով ավարտում է բժշկական համալսարանը, այնուհետև անցնում ռեզիդենտուրա...

Ի՞նչ է անէսթեզիան. erebouni.am
Ի՞նչ է անէսթեզիան. erebouni.am

Համարվում է , որ առաջինը «անէսթեզիա» տերմինը գործածել է հույն փիլիսոփա Դիոկորիդը մ.թ.ա. I դարում մանդրագորայի թմրանյութանման ազդեցությունը նկարագրելիս: «անէսթեզիա» տերմինը ծագում է...

Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ
Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ

Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգացած» է համարում բժշկության հարցերում,«անզգայացում» (նարկոզ) բառն ինքնին հաճախ նրանց համար կտրուկ բացասական...

Առողջապահության լրատու 6-7.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ